Ալիեւը կմեկնի Իտալիա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վաղը կմեկնի Իտալիա:

Ինչպես 1news.az ինտերնետային պարբերականին հաղորդել են Ադրբեջանում Իտալիայի դեսպանությունից, Ալիեւը մասնակցելու է Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:

Տոնակատարություններին մասնակցելու նպատակով այսօր Իտալիա է մեկնելու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: