Հայաստանի հավաքականը ձգտում է հաղթել Ռուսաստանում

Your browser doesn’t support HTML5

Սանտկ-Պետերբուրգում, հունիսի 4-ին կայանալիք ֆուտբոլի Եվրո-2012 ընտրական փուլի Ռուսաստան-Հայաստան խաղին մասնակցելու համար Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կմեկնի մեկ օր առաջ: Թիմի գլխավոր մարզիչը վստահեցնում է, որ խաղացողներն ավելի լավ մարզավիճակում են, քան Հայաստանում կայացած խաղի ժամանակ էին: