Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպան կնշանակվի Մայքլ Մաքֆոլը

Արեւմտյան լրատվամիջոցների տեղեկություններով, Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման մտադիր է Ռուսաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում նշանակել ազգային անվտանգության, ինչպես նաեւ Ռուսաստանի ու Եվրասիայի հարցերով իր գլխավոր խորհրդական Մայքլ Մաքֆոլին:

47-ամյա Մաքֆոլը դիվանագետ չէ, նա Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր է:

Մոսկվայում նա փոխարինելու է այժմյան դեսպան Ջոն Բայերլիին, ում 2008 թվականին նշանակել էր նախկին նախագահ Ջորջ Բուշը: