Կարինե Կիրակոսյանը ազատվել է պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնից

Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Կարինե Կիրակոսյանն իր դիմումի համաձայն ազատվել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Այդ մասին հայտնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: