Պայթյուն Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսության հարեւանությամբ

Այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել Ստամբուլի Էթիլեր մարդաշատ թաղամասում` Ադրբեջանի հյուպատոսության հարեւանությամբ:

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` պայթյունի հետեւանքով շուրջ մեկ տասնյակ մարդ է վիրավորվել:

CNN-ը հաղորդում է, որ պայթել է հեծանվին կապված փոքր ռումբը:

Պայթյունի պատճառները առայժմ հայտնի չեն: Ոստիկանությունը ներկայումս տեղազննություն է իրականացնում:

Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոս Հասան Զեյնալովը «Թրենդ» լրատվական գործակալությանը ասել է, որ տուժածների թվում ադրբեջանցիներ չկան: