Այսօր ՆԱՏՕ-ի օդուժը ամենաքիչը 20 հարված է հասցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի ուղղությամբ:
Ականատեսների վկայությամբ` դա Մուամար Քադաֆիի ռեժիմի դեմ միջազգային օպերացիայի մեկնարկից ի վեր իրականացված ամենալայնամասշտաբ ռմբակոծումն էր:
Հաղորդվում է, որ քաղաքի վրա բարձրացող ծխից դատելով` կարելի է ենթադրել, որ ռմբակոծության նպատակակետը Լիբիայի առաջնորդի նստավայրն է եղել:
Քադաֆիի խոսնակը հայտարարել է, որ հարվածների հետեւանքով առնվազն 3 մարդ սպանվել է, 150-ը վնասվածքներ է ստացել: Այլ աղբյուրներ այս տեղեկությունը չեն հաստատել: