ՀԱԷԿ-ից 800 մետր հեռու ականներ են հայտնաբերվել

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի հարակից դաշտում` Մեծամորի ատոմակայանից 800 մետր հեռու, հայտնաբերվել է ականանետի 82 միլիմետր տրամաչափի երկու ական:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` տեղեկատվությունը ստացվել է երեկ ցերեկը, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Սակրավորները ականները տեղափոխել են անվտանգ վայր` հետագա վնասազերծման համար: