Քեթրին Աշթոնը մեկնել է Բենգազի

Եվրոպական միության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Աշթոնը այսօր մեկնել է Լիբիա։ Այցը դիտվում է որպես լիբիացի ընդդիմադիրներին աջակցելու դրսեւորում։

Աշթոնի Բենգազիում բացելու է Եվրամիության գրասենյակը, եւ այդպիսով միությունը պաշտոնական հարաբերություններ է հաստատելու Լիբիայի ընդդիմության հետ։