ԱՄՆ-ը Սալեհին կոչ է անում ազատել նախագահի պաշտոնը

Ամերիկայի Միացյալ Նահանգները Եմենի նախագահ Ալի Աբդուլահ Սալեհին կոչ է արել` կատարել հրաժարական ներկայացնելու խոսոտումը։ Այդ մասին հատուկ հայտարարությամբ հանդես է եկել պետքարտուղար Հիլարի Քլինոոնը։

Եմենում 32 տարի շարունակ նախագահող Սալեհը տակավին վերջերս երկու անգամ ամենավերջին պահին հրաժարվել է ստորագրել հրաժարականի փաստաթուղթը։

Սալեհը Միացյալ Նահանգներին եւ Եվրոպային նախազգուշացրել է, թե իր հեռանալը Ալ-Ղայդային կընձեռի Եմենում հսկողություն սահմանելու հնարավորություն։