ՎԶԵԲ-ի ամենամյա հավաքը անցկացվում է Ղազախստանի մայրաքաղաքում

Աստանայում այսօր անցկացվում է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ամենամյա խորհրդակցությունը:

ՎԶԵԲ-ին անդամակցող շուրջ վեց տասնյակ երկրների ֆինանսների նախարարները քննարկում են Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքի երկրներում բանկի գործունեության ծավալմանը վերաբերող հարցեր:

Բանկի ղեկավար Թոմաս Միրովի խոսքով` մոտ ապագայում այդ տարածաշրջաններում ներդրումների ծավալը կհասնի 2.5 միլիարդ եվրոյի: