ՀԱԿ-ը համարում է, որ անհրաժեշտ է 2000 միջազգային դիտորդ

Your browser doesn’t support HTML5

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը անհրաժեշտ է համարում առաջիկա ընտրություններին միջազգային դիտորդների թվի շեշտակի ավելացումը: Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանի կարծիքով ընտրությունների օրինականությունը ապահովելու համար Հայաստանում անհրաժեշտ է 2000 միջազգային դիտորդ, որոնցից յուրաքանչյուրը կցված կլինի ընտրական մեկ տեղամասի: