Երեւանի գլխավոր ճարտարապետը հրաժարական տվեց

Երեւանի գլխավոր ճարտարապետ Միքայել Հասրաթյանն ազատվել է աշխատանքից` իր դիմումի համաձայն: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը:

Ինչ վերաբերում է այդ պաշտոնում նոր նշանակմանը, ապա, Շուշան Սարդարյանի խոսքով` Կարեն Կարապետյանն ունի Երեւանի գլխավոր ճարտարապետի իր թեկնածուն:


Էլինա Չիլինգարյան