Ադրբեջանում երիտասարդ ակտիվիստը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման

Ադրբեջանում երկու տարվա ազատազրկման է դատապարտվել երիտասարդ ակտիվիստ Բախտիար Հաջիեւը, ով Facebook սոցիալական ցանցի միջոցով հակակառավարական բողոքի կոչեր էր անում:

Հաջիեւը մեղադրվում է զինծառայությունից խուսափելու համար, սակայն երիտասարդ ակտիվիստը դատարանում հայտարարել է, որ դատավճիռը քաղաքական է: