Նալբանդյանը մեկնում է Վաշինգտոն, ուր վաղը կհանդիպի Քլինթոնի հետ

Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ:

Վաղը Վաշինգտոնում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ կունենա ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Այցի ընթացքում Հայաստանի արտգործնախարարը ելույթ կունենա «Բրուքինգս» քաղաքագիտական կենտրոնում:

Նախատեսված են նաեւ Նալբանդյանի հանդիպումները ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կմասնակցի Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին: