Ադրբեջանցի զինվորը պատահմամբ սպանել է ծառայակցին

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի բանակի զինվոր Աքբեր Դամիրովը զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով սպանել է իր ծառայակից Խագանի Ալահվերդիեւին։

Միջադեպը տեղի է ունեցել Գյանջայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է այդ տեղեկությունը։ Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, իրականացվում է քննություն։