Վանաձորցիները հետաքրքրված են Ռուսաստան մեկնելու ծրագրով

Տեսարան Վանաձոր քաղաքից

Վանաձորցիները եւս հետաքրքրված են Ռուսաստանում ապրելու եւ աշխատելու «Հայրենակիցներ» ծրագրով:

Շաբաթական մոտ 50 մարդ է այցելում Վանաձորի դպրոցներից մեկում տեղակայված «Ռոսիա» հասարակական կազմակերպության գրասենյակ` ծանոթանալու Ռուսաsտան մեկնելու, այնտեղ աշխատանք գտնելու եւ քաղաքացիություն ստանալու պայմաններին: Այնուհետեւ նրանք որոշում են` արժե հասնել Երեւան եւ հայտ լրացնել, թե` ոչ: Վանաձորում այս ծրագրին անգամ թոշակառուներն են դիմում:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վանաձորցիները բացատրում են ծրագրով հետաքրքրված լինելու իրենց դրդապատճառները:

Your browser doesn’t support HTML5

Վանաձորցիները հետաքրքրված են Ռուսաստան մեկնելու ծրագրով