Հայաստան կայցելի Հունգարիայի խորհրդարանի նախագահը

Վաղը երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանում Հունգարիայի խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Պատվիրակության անդամները կհանդիպեն Ազգային ժողովի Հայաստան - Հունգարիա բարեկամական խմբի անդամների հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Լասլո Կյովերի գլխավորած պատվիրակությունը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: