Մուամար Քադաֆֆին հանդես է եկել հեռուստաուղերձով

Լիբիայի ղեկավար Մուամար Քադաֆին ելույթ է ունեցել Լիբիայի պետական հեռուստատեսությամբ, եւ հայտարարել, որ իր այժմյան գտնվելու վայրը «անհասանելի է ՆԱՏՕ-ի ռումբերի համար»։

Նա նաեւ «վախկոտություն» է որակել հինգշաբթի օրը Տրիպոլիում իր նստավայրի ռմբակոծությունը, որի արդյունքում որոշ տվյալներով 3 մարդ է զոհվել։