Պակիստանում երկու պայթյունների հետեւանքով առնվազն 69 մարդ է զոհվել

Պակիստանի հյուսիս-արեւմուտքում ռազմականացված ոստիկանության ակադեմիայի ուսումնավարժական կենտրոնում այսօր տեղի ունեցած երկու պայթյունների հետեւանքով առնվազն 69 մարդ է զոհվել, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

Նախնական տեղեկություններով` պայթյունները իրականացրել են ինքնասպան ահաբեկիչները:

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ, պայթյունների համար պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի «Թալիբան»-ը` որակելով դա վրեժ «Ալ-Ղաիդա»-ի առաջնորդ Ուսամա Բին Լադենի սպանության համար: