Բան Կի-մունը Բաշար ալ-Ասադին կոչ է անում անսալ բարեփոխումների կոչերին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին զերծ մնալ անհամաչափ ռազմական ուժ կիրառելուց եւ ականջալուր լինել բարեփոխումներ իրականացնելու կոչերին:

Մինչ այդ, սիրիական զորքերը շարունակում են գրոհը այն քաղաքների վրա, որտեղ հակակառավարական ելույթները առավել ուժեղ են: