Լիբիացի ապստամբները հայտարարում են իրենց նոր հաջողությունների մասին

Լիբիայի ապստամբ ուժերը հայտարարել են, թե իրենք նոր հաջողություններ են գրանցել Միսրաթա քաղաքի մոտ մղվող մարտերում` ետ մղելով ու քաղաքի օդանավակայանի տարածքում շրջափակելով Քադաֆիին հավատարիմ ուժերին:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` ապստամբները վերցրել են նաեւ Միսրաթայից մոտ 25 կիլոմետր դեպի արեւմուտք գտնվող Զարեեկ քաղաքը: