Սամոան օրացույցը մեկ օրով «առաջ կտա»

Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Սամոա կղզում որոշել են օրացույցը մեկ օրով «առաջ տալ»: Կղզի պետության վարչապետի խոսքով` դա կնպաստի Սամոայի համար առանցքային տնտեսական գործընկերներ հանդիսացող Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի հետ կապերի առավել դյուրացմանը: