Իրանը 40 տոկոսով ավելացրել է պետբյուջեն

Իրանը նախորդ տարվա համեմատ 40 տոկոսով ավելացրել է իր պետական բյուջեն` հասցնելով 508 միլիարդ դոլարի: Այդ մասին հաղորդում է IRNA լրատվական գործակալությունը:

Ըստ գործակալության` Իրանի բյուջեն ավելացվել է էներգետիկայի եւ սննդամթերքի բնագավառում սուբսիդիաների կրճատման, ինչպես նաեւ համաշխարհային շուկայում նավթի գների աճի արդյունքում: