Ստամբուլում մեկնարկում է առավել թույլ զարգացած պետությունների համաժողովը

Աշխարհի շուրջ հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ են մասնակցելու այսօր Ստամբուլում մեկնարկող` առավել թույլ զարգացած երկրների 4-րդ համաժողովի աշխատանքներին:

ՄԱԿ-ի այս համաժողովում նախագահելու է կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ստամբուլ չի մեկնել, չնայած նույնպես հրավիրվածների թվում էր: