Հայաստան ներկրվող գազի վերաբերյալ ռուսական «Գազպրոմ» եւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունների միջեւ նոր պայմանագիրը հնարավոր է կնքվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունից:
Ըստ ծառայության, նոր պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, նույնպես կլինի մեկ տարվա:
Միեւնույն ժամանակ, «Գազպրոմ»-ի մամուլի ծառայությունից հրաժարվեցին նշել Հայաստան ներկրվող բնական գազի նոր գինը:
Հայտնի է, որ այս մայիսի 1-ին լրանում էր Հայաստան մատակարարվող գազի նոր գնի վերաբերյալ «Գազպրոմ»-ի ու «ՀայՌուսգազարդ»-ի միջեւ բանակցությունների վերջնաժամկետը: Ըստ «Գազպրոմ»-ի մամուլի ծառայության` պայմանագրի ստորագրումը «ձգձգվում էր որոշ պատճառներով»:
Դեռ 2008 թվականի հուլիսի 2-ին «Գազպրոմ էքսպորտ» եւ «ՀայՌուսգազարդ» ընկերությունների միջեւ ստորագրված պայմանագրի համաձայն` յուրաքանչյուր տարի կողմերը պետք է նախապատրաստեն ու ստորագրեն պայմանագրի լրացում, որին կցվում է գազի տվյալ տարվա գինը:
Սարգիս Հարությունյան