Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրն է

Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: 2010-ի տարեվերջի տվյալներով` Հայաստանի Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության էլեկտրոնային տեղեկատվական բազայում ընդգրկված է 185 հազար հաշմանդամ:
Չնայած մեզանում հաշմանդամների իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերին` շարունակում են արդիական մնալ նրանց աշխատանքի տեղավորման, կրթություն ստանալու, տեղաշարժվելու եւ շատ այլ տարրական ուղղություններով առկա խնդիրները: Միջազգային օրվա կապակցությամբ` ոլորտի խնդիրները կրկին բարձրաձայնեցին հասարակական կազմակերպությունները:

Նունե Մարտիրոսյան