Բան Կի-մունը Բաշար ալ-Ասադից պահանջում է դադարեցնել ընդդիմության նկատմամբ բռնությունները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը անձամբ պահանջել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադից` դադարեցնել ընդդիմության նկատմամբ բռնաճնշումները:

Բան Կի-մունի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին ասել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Սիրիայի նախագահին, որպեսզի թույլատրվի ՄԱԿ-ի հումանիտար խմբի մուտքը Սիրիա:

Չնայած այդ ամենին` Սիրիայում դեռեւս շարունակվում է ուժի գործադրումը ընդդիմադիր ցուցարարների նկատմամբ: