Չեչնիայում սպանված գրոհայինը կապ է ունեցել «Ալ-Ղաիդա»-ի հետ

Չեչնիայում երեքշաբթի օրը սպանված գրոհայինը կապված է եղել «Ալ-Ղաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ: Այդ մասին հաղորդում է Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեն:

Գերատեսչության տվյալներով` սպանվածը Թուրքիայի քաղաքացի Դողեր Սեւդեթն է, ով Հյուսիսային Կովկաս էր անցել 1991 թվականին:

Սեւդեթը մասնակցել է ահաբեկչությունների կազմակերպմանը եւ իրավապահների վրա հարձակումների, տեղեկացնում է Ահաբեկչության դեմ պայքարի կոմիտեն: