Թուրքիան կոնսերվացնելու է Անիի մայր տաճարն ու Սուրբ Փրկիչ եկեղեցին

Թուրքիան հայտարարել է, որ սկսում է մի նախագիծ, որով կոնսերվացնելու է Անիի Մայր տաճարն ու Սուրբ Փրկիչ եկեղեցին, ինչը դիտվում է որպես Հայաստանի հետ հաշտեցման ուղղությամբ արվող քայլ:

Մշակույթի նախարար Էրթուգրուլ Գունայը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ նախագիծն իրականացվում է` համագործակցելով Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի հետ, եւ նպատակ ունի «նոր կյանք» տալ Մայր տաճարին ու Սուրբ Փրկիչ եկեղեցուն: