Մեդվեդեւը պաշտոններից ազատել է ՆԳՆ-ի եւս հինգ գեներալների

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր զբաղեցրած պաշտոններից ազատել է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) համակարգի եւս հինգ գեներալների:

Մեդվեդեւի հրամանագրի տեքստը տեղադրված է Կրեմլի պաշտոնական կայքէջում:

Անցած ամիս Ռուսաստանի նախագահը ներքին գործերի համակարգում աշխատանքից ազատել էր շուրջ երեք տասնյակ գեներալների: