Ո՞վ կշահագործի երկաթի հանքերը

Your browser doesn’t support HTML5

Չինական Fortune Oil ընկերությունը դեռեւս չի վճարել 24 միլիոն դոլար գումարը հայկական «Նագին» ընկերության բաժնետոմսերի 35 տոկոսի ձեռք բերման դիմաց: Այս գործարքի առնչությամբ լրատվամիջոցների ուշադրությունը սեւեռվել էր բնապահպանության նախկին նախարար, այժմ Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի վրա: