Կյանքից հեռացել է Էլիզաբեթ Թեյլորը

Այսօր 79 տարեկան հասակում Լոս Անջելեսում կյանքից հեռացել է հայտնի դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորը: Մահվան պատճառը սրտային անբավարարությունն էր, որով Թեյլորը տառապում էր մի քանի տարի շարունակ:

Թեյլորը վերջին վեց շաբաթների ընթացքում գտնվել է Լոս Անջելեսի բժշկական կենտրոններից մեկում:

Համաշխարհային կինոաստղը երկու անգամ արժանացել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: