Սիրիայում հակակառավարական ցույցերի մասնակիցները շենքեր են այրել

Սիրիայի Դարա քաղաքում հակակառավարական ցույցերի մասնակիցները այրել են Արդարադատության պալատի, Հեղափոխականների միության եւ Երիտասարդական կենտրոնի, ինչպես նաեւ իշխող Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցության շենքերը:

Կիրակի օրը տեղի ունեցած ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Նրանք պահանջել են վերացնել երկրում մոտ 50 տարի շարունակվող արտակարգ դրությունը: Ցուցարարները պահանջում են նաեւ կառավարության հրաժարականը: