Եմենի նախագահը լուծարել է կառավարությունը

Եմենի նախագահ Ալի Աբդուլա Սալեհը լուծարել է երկրի կառավարությունը:

Արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ ընդդիմադիր ուժերը բողոքի ցույցեր են անցկացնում ոչ միայն մայրաքաղաք Սանայում, այլեւ մյուս քաղաքներում` պահանջելով երկիրը երեք տասնամյակից ավելի ղեկավարող նախագահ Սալեհի հրաժարականը: