ԱՄՆ-ը շնորհավորել է Եգիպտոսին սահմանադրական հանրաքվեի կապակցությամբ

Միացյալ Նահանգները շնորհավորել է Եգիպտոսին եւ եգիպտացի ընտրողներին` այդ երկրում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման կապակցությամբ:

Ենթադրվում է, որ փոփոխված Սահմանադրությամբ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները Եգիպտոսում տեղի կունենան այս տարվա ընթացքում: