Լավրովը հանդիպել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին

Մարտի 5–ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի եւ Իգոր Պոպովի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարտի 5-ին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների մասնակցությամբ կայացած բանակցությունների արդյունքները:

Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջը: