Եմենում ընդդիմությունը հանդիպել է նախագահի հետ

Եմենում ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են երկրի նախագահ Ալի Աբդալլա Սալեհի հետ:

Նրանք երկրի ղեկավարին առաջարկել են ճգնաժամից դուրս գալու ծրագիր, որի համաձայն Սալեհը պետք է հրաժարական տա մինչեւ այս տարվա վերջը:

Մինչդեռ Եմենի մայրաքաղաք Սանայում եւ խոշոր քաղաքներում շարունակվում են ցույցերը նախագահի անհապաղ հրաժարականի պահանջով: