Սերժ Սարգսյանը մարտի 5-ին կմեկնի Սոչի

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի, որտեղ տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ մասին այսօր պաշտոնական հաղորդագրություն է տարածել Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը: