Հիլարի Քլինթոնը Ժնեւում եվրոպական դաշնակիցների հետ քննարկելու է Լիբիայի խնդիրը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երկուշաբթի օրը Ժնեւում հանդիպելու է եվրոպական դաշնակիցների հետ` համակարգելու միջազգային հանրության գործողությունները Լիբիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

Քլինթոնը նաեւ ելույթ է ունենալու ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում:

Միացյալ Նահանգները ձգտելու է այս կառույցին Լիբիայի անդամակցության դադարեցմանը: