Թունիսում նոր վարչապետ նշանակվեց

Թունիսում նոր վարչապետ է նշանակվել 84-ամյա Բեջի Քայիդ-Էսեբսին, ով տարբեր նախարարական պաշտոններ է զբաղեցրել երկրի նախկին նախագահ Հաբիբ Բուրգիբայի պաշտոնավարման տարիներին:

Կիրակի օրը հրաժարական է ներկայացրել Թունիսի ժամանակավոր կառավարության ղեկավար Մոհամեդ Գանուշին` երկրում վերջին օրերին վերսկսված հակակառավարական ցույցերից հետո: