Եմենում հակակառավարական ցույցերի ժամանակ չորս մարդ է զոհվել

Եմենում նախօրեին չորս մարդ է զոհվել նախագահի հրաժարականը պահանջող ընդդիմության եւ ոստիկանության միջեւ բախումների արդյունքում։

Արեւմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ, մարդկային զոհերի հանգեցրած միջադեպը տեղի է ունեցել հարավային Ադեն քաղաքում, տասնյակ ցուցարարներ վիրավորվել են։

Ընդհանուր առմամբ, վերջին տասն օրերի ընթացքում երկրում բախումների զոհ է դարձել 19 մարդ։

Եմենից բացի երեկ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հակակառավարական ցույցեր են տեղի ունեցել նաեւ Թունիսում, Բահրեյնում ու Հորդանանում։