ԲՈՀ-ը կաշխատի նոր կանոններով

ԲՈՀ-ի նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյան

Վերանայվել են Կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կանոնակարգերը: Աշխատանքի նոր չափանիշերն ու պահանջները ներկայացրեց Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, ԲՈՀ-ի նախագահի պաշտոնակատար Արտյուշա Ղուկասյանը:
Համաձայն սահմանված նոր չափանիշների` ԲՈՀ-ը հաստատել է ատենախոսությունների թեմաները հաստատող կազմակերպությունների եւ ատենախոսությունների հիմնական դրույթների տպագրման պարբերականների ցուցակները: Ժամկետները լրանալու պատճառով 62 մասնագիտական խորհուրդներից դադարեցվել է 55-ի գործունեությունը:

Հունվարից մասնագիտական խորհուրդները նոր կարգով են սկսել ձեւավորվել, արդեն հրամանագրվել է 32 խորհուրդ:

Այսուհետ գիտական թեմա հաստատելու համար հիմնարկները պետք է բավարարեն որոշակի պայմաններ, տվյալ մասնագիտությունների գծով պետք է ունենան գիտությունների մեկ դոկտոր եւ 2 թեկնածու: