ԵԱՀԿ-ի գործող նախագահին մտահոգում է իրավիճակը Ղարաբաղում

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնյուս Աժուբալիսը մտահոգություն է հայտնել «Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հնարավոր վատթարացման» կապակցությամբ:

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Վիեննայում ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովի հանդիպման ժամանակ իր ելույթում Աժուբալիսը խորհրդարանականների աջակցությունն է խնդրել «ձգձգվող հակամարտությունների հարցով շոշափելի առաջընթացի» հասնելու գործում: