Օբամա. «Բռնությունները Լիբիայում պետք է ավարտվեն»

Միացյալ Նահանգները` միջազգային հանրության հետ համատեղ, պատրաստվում է արձագանքել Լիբիայում ստեղծված իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման` լիբիական ճգնաժամի սկզբից ի վեր առաջին անգամ հրապարակային հայտարարությամբ հանդես գալով այդ երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Օբաման հայտնել է, որ հանձնարարել է ազգային անվտանգության գծով իր թիմին նախապատրաստել գործողությունների «բոլոր տարբերակները»:

«Բռնությունները [Լիբիայում] պետք է ավարտվեն», - ընդգծել է ԱՄՆ-ի նախագահը: