Հայաստանի պետեկամուտների կոմիտեի նախագահը այցելել է Լոնդոն

Հայաստանի կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ, փետրվարի 21-22-ը այցելել է Լոնդոն, որտեղ հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դեյվիդ Հարթնեթի եւ KPMG Global աուդիտորական ընկերության հարկային բաժնի ղեկավար Լաֆլին Հիքնեի հետ:

Արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` քննարկվել են երկու երկրների հարկային համակարգերի միջեւ տեղեկատվության եւ փորձի փոխանակմանը, Հայաստանի պետեկամուտների կոմիտեի կողմից վերջին տարիների ընթացքում իրականացված բարեփոխումներին վերաբերող հարցեր: