Քեթրին Էշթոնը մեկնում է Եգիպտոս

Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու Քեթրին Էշթոնը մեկնում է Եգիպտոս:

Նա երկրի ժամանակավոր իշխանություններին կոչ է անելու հնարավորինս արագ կազմակերպել խորհրդարանական ու նախագահական ազատ ընտրություններ:

Այցի նախօրեին տարածված հայտարարության մեջ նշված է, որ Եվրամիությունը աջակցում է Եգիպտոսի ժողովրդավարական բարեփոխումներին:

Երկուշաբթի օրը Եգիպտոս էր այցելել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: