Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ ընդհարումներ Ալժիրում

Ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ընդհարումներ են տեղի ունեցել Ալժիրում:

Ոստիկանները փորձել են խոչընդոտել կրթության նախարարության շենքի մոտ ուսանողների ակցիան, եւ բախումների հետեւանքով մեկ մարդ վիրավորվել է:

Ալժիրցի ոստիկանները շաբաթ օրը ցրել էին նաեւ ընդդիմության բողոքի ակցիան` գործող իշխանությունների հրաժարականի պահանջով: