Ուժգին երկրաշարժ Նոր Զելանդիայում. կան զոհեր եւ ավերածություններ

6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում` այսօր տեղական ժամանակով կեսօրին մոտ:

Երկրի վարչապետ Ջոն Քին հայտնել է, որ աղետի հետեւանքով առնվազն 65 մարդ է զոհվել, եւ որ այդ թիվը, ամենայն հավանականությամբ, կաճի:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրաշարժի հետեւանքով նորզելանդական քաղաքում շենքեր են փլուզվել, եւ աղյուսներն ու այլ ծանր բեկորներ ցրիվ են եկել մարդաշատ փողոցներում: