Երեւան կայցելեն ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալները

Փետրվարի 23-24-ը Հայաստան կայցելեն Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը եւ պետքարտուղարի Եվրոպական եւ եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, այցի շրջանակներում քննարկվելու են հայ - ամերիկյան երկկողմ հարաբերություններին առնչվող, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, մասնավորապես` Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը:


Սարգիս Հարությունյան