Բողոքի ցույցեր նաեւ Մարոկոյում

Մի քանի հազար ցուցարարներ երեկ դուրս են եկել Մարոկոյի մայրաքաղաք Ռաբաթի փողոցներ:

Ցուցարարները թագավոր Մոհամեդ վեցերորդից պահանջում են վայր դնել որոշ լիազորություններ, լուծարել կառավարությունը, զսպել կոռուպցիան, ինչպես նաեւ իրականացնել մի շարք բարեփոխումներ սոցիալ-տնտեսական եւ առողջապահական ոլորտներում: